ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուսաստանի Իժևսկ քաղաքի մոտ կործանվել է Ми-2 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նախնական տեղեկություններով, ուղղաթիռում եղել է երեք անձ։
Ենթադրաբար, ուղղաթիռն ընկել է Չայկովսկի բնակավայրի մոտ։ Տվյալ տարածք ուղարկվել են արտակարգ ծառայության հաշվարկներ։ Պարզվում են դեպքի մանրամասներն ու հանգամանքները։ Զոհերի հետ կապված կոնկրետ տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվում։
--00--ԿԿ