ՀԱՊԿ պաշտպանության նախարարները քննարկել են օպերատիվ արձագանքման մեխանիզմները վտանգների դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Քաղաքական

ՀԱԿՊ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության պաշտպանության նախարարների արտահերթ խորհրդի ընթացքում քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողությունների արդյունքներն ու խնդիրների դեպքում օպերատիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Ստորագրվել է միասնական որոշում Ղախաստանի Հանրապետությունից ռազմական կոնգիտենտի դուրս բերման և մշտական տեղակայման վայրեր վերադարձի մասին»,-հայտնել են կազմակերպությունից։

--00--ԿԿ