ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24 News
Կարգավորող հանձնաժողովն այսօր Սամվել Կարապետյանի ընկերությանը թույլ է տվել գնել «ՋիԷնՍի Ալֆա»-ն։ Գնորդը եղել են «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (սեփականատեր՝ «Տաշիր») և ՌԴ քաղաքացի Արման Հունանյանը։
Առաջիկա 5 տարիներին ընկերությունը մտադիր է մոտ 5 մլն դոլար ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, ևս 3-3,5 մլն դոլար տարեկան կուղղվի «ՋիԷնՍի Ալֆա»-ի, ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային կապերի առկա ենթակառուցվածքների վերազինմանը։
Գործարքի ծավալը չի հաղորդվում, ռուսական լրատվամիջոցները «ՋիԷնՍի Ալֆա»-ի ի նախնական արժեքը 25 մլն դոլար են նշել։
--00—ՄՀ