Բարսելոնայում ընտրել են նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Сним

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը արժանացել է նախորդ՝ 2023/24 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանը, ինչի համար ստացել է Ալդո Ռովիրա մրցանակը։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Իսպանացի ֆուտբոլիստն առաջին անգամ է ստացել այս մրցանակը։ Ռեկորդակիրը «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին է, որը մրցանակին արժանացել է 6 անգամ։

Մրցանակի հաղթողին որոշում է ժյուրին, որը բաղկացած է տարբեր լրատվամիջոցների լրագրողներից։

Անցած մրցաշրջանում Յամալը ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ