ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24 News
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց է պլանավորված»,-Պեսկովը լրագրողներին ասել է հունվարի 26-ին: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար:
«Դա անհրաժեշտ Է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»,-հայտարարել է Մակրոնը։
--00—ՄՀ