ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Փետրվարի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ տեղեկատվական բաժինը։
«Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և փետրվարի 2-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։
Հերթական նիստի օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև հարցեր ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորների հայտարարություններ։
Խորհրդակցության ավարտին խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ փետրվարի 2-ին ՝ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱԺ հերթական նիստը»։
--00--ՍԳ