ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24 News
Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իրենց ծրագրերից, եթե դա կօգնի խուսափել Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր պատերազմից։ Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վադիմ Պրիստայկոն։
«Մենք փորձում ենք գտնել լավագույն ճանապարհը։ Իմ երկրրը կարող է համաձայնվել չմիանալ ՆԱՏՕ-ին, եթե դա կկանխի Ռուսաստանի հետ պատերազմը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կոչ են արել իրենց քաղաքացիներին անմիջապես լքել Ուկրաինայի տարածքը՝ պնդելով, որ ամենայն հավանականությամբ ընթացող շաբաթվա մեջ այդ երկրի և Ռուսաստանի միջև ռազմական գործողություններ կսկսեն։ Մոսկվան բազմիցս հերքել է այդ տեղեկությունները՝ միանշանակ պնդելով, որ Կիևը զինված սադրանքներ է ծրագրում ընդդեմ չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների դեմ։
--00—ՄՀ