ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակայինների հետ միասին ոչնչացրել են Ուկրաինայից ներթափանցած երկու դիվերսիոն խումբ, կա նաև գերևարված ուկրաինացի զինվորական։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ զեկուցելով նախագահ Պուտինին ստեղծված իրավիճակի մասին։
«Այսօր կեսգիշերից հետո Ուկրանիայի երկու դիվերսիոն խմբեր դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման Լուգանսկի շրջանի և Մարիուպոլի ուղղությամբ։ Տեղի ունեցած մարտի արդյւնքում մեր սահմանապահները՝ պաշտպանության նախարարության աջակցությամբ, ոչնչացրել են այդ երկու խմբերին։ Ուկրաինայի զինծառայողներից մեկը գերևարվել է», - ասել է Բորտնիկովը։
Իր հերթին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավելել է, որ Կիևը չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների շփման գծի երկայնքով տեղակայել է գրեթե 60 հազար զինծառայողի։
--00--ՍԳ