ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ:
ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ մրցանակը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնությունները երկարաժամկետ ազդեցություն ունեն աղջիկների և կանանց կրթության վրա:
Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունները, հասնել գենդերային հավասարության:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ ինքնառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից և հետևյալ հղմամբ:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ international@escs.am) մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը:
--00--ՍԳ