ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը առողջական խնդիրներ ունի, այս պահին հետազոտվում է, դա է պատճառը, որ այսօր Կառավարության նիստին չի մասնակցել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը:
Մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չհայտնեց, շեշտելով, որ դա մարդու անձնական իրավունքն է և տեղեկություններ չի կարող հաղորդել:
Նշենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի առողջական վիճակը վատթարացել է և չի կարողացել ներկայանալ Կառավարության նիստին:
--00--ԿԿ