ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

հասարակական

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով. տեղեկացնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից:

Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ»,- ասված  է հաղորդագրությունում:

--00--ԿԿ