ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
--00--ԿԿ