ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են հին բնակֆոնդի վերակառուցման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 6, 24News

060622AshxKhorhrdakcutyun-2048x1365.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:

Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման

մեխանիզմները:



Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին: Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները,

պաշտոնատար այլ անձինք:



--00--ՀԶ