ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարությանը կից Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ նախագահը:
Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել Խորհրդի 2021 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաեւ քննարկվել են հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող արդի խնդիրներ:
Հանրային վերահսկողության խորհուրդը բաղկացած է 7 անդամից, նախագահը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
--00—ԼՄ