ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 5, 24News
Շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն ահազանգում է.
«Հիմա Զվարթնոց օդանավակայանում տասից ավելի օտարերկրացիներ երկար ժամեր է սպասում են որպեսզի վիզա ստանան Հայաստան մուտք գործելու համար։
Բայց նրանք դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանում տոն օր է եւ օդանավակայանի վիզաների վարչությունը չի սկսել իր աշխատանքային օրը, ավելին՝ տոն օրերին պարզվում է չի էլ աշխատում այդ վարչությունը։
Օդանավակայաններում տեսել եմ վիզա ստանալու մեծ հերթեր, բայց չեմ տեսել, որ վիզաների վարչությունը չաշխատի։
Հիմա ի՞նչ անեն այս օտարերկրացիները, սպասեն Հայաստանում տոնը ավարտվի, սա ի՞նչ գործելաոճ է»,- գրել է քաղաքացին:
--00--ԶՀ