ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ռուս-վրացական սահմանին ռուսական կողմից մոտ 2700 բեռնատար է սպասում անցման իր հերթին: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Նշվում է, որ այսօրվա դրությամբ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2 հազար 647 բեռնատար ավտոմեքենա:
--00—ՅՄ