ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը: Արձանագրվել է քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննա Գրիգորյանը, ապա հավելել, որ կա 6 քաղաքացիական վիրավոր:
«Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից՝ թիրախավորվել են նաև լրագրողներ, դրա վերաբերյա նույնպես կան ապացույցներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի ու սովորույթային իրավունքի կոպտագույն խախտում է»,-ասել է նա և հավելել, որ ՄԻՊ-ն այս առնչությամբ նախապատրաստում է զեկույց։
--00—ԼՄ