ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովը, որը քննում է տարածաշրջանային հաղորդակցուղիների բացման հարցը, արտատարածքային միջանցքի մասին քննարկում չի ունեցել: Այս մասին «Российская газета»-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք չենք քննարկում արտատարածքային որևիցե մի հարց, որը հարվածի տակ կդնի երկրներից մեկի ինքնիշխանությունը», - ասել է Օվերչուկը:
Ըստ նրա, բանակցությունների ժամանակ քննարկվում է այն մոտեցումը, ըստ որի «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն պետության կողմից, որի տարածքով է անցնում այդ ճանապարհը»:
Այսինքն՝ բացատրել է ՌԴ փոխվարչապետը, եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա այն հայկական է, Ադրբեջանի միջով՝ ադրբեջանական:
--00--ԱՀ