Թուրքիայի նախագահն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News

8-11.jpg

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ ռեժիմով:

Իր հերթին Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը հանդիպման մասին նշել է. 

«Քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»:

Հիշեցնենք, որ Օվերչուկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները բացելու եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի համանախագահն է։

--00—ՀԶ