ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այս շաբաթ այցելելու եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները:
Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին:
Երևանը պետք է լինի՝ մարդկա՛նց համար քաղաք և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները:»։
--00—ԱՊ