ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմանում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Ըստ աղբյուրի՝ հետիոտնն աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։
--00—ԼՄ