ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Հոկտեմբերի 26-28-ը Աշգաբատում անցկացվել է «Թուրքմենստանի նավթը և գազը-2022» 27-րդ միջազգային համաժողովը, որի նպատակն էր խթանել էներգետիկայի բնագավառին առնչվող տարածաշրջանային երկխոսությունը և քննարկել ոլորտի համաշխարհային վերջին միտումները։
Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ համաժողովին հայկական կողմից մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Միջոցառման շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։
--00—ԶՀ