ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների թոփ 10-յակում։ Այդ մասին հայտնում է ՌԴ սահմանապահ ծառայությունը։
Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 9 ամիսներին զբոսաշրջության նպատակով Հայաստան է իրականացվել գրեթե 200 հազար ուղևորություն։
Ամենահայտնի ուղղությունների թվում են եղել նաև Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Ուզբեկստանը և Մալդիվները։
--00—ԼՄ