ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի։
Նշվում է, որ Պուտինը շքանշաններ է շնորհել նաև ՌԴ մի շարք դիվանագետների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ղեկավարը պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի կնոջը՝ Սվետլանա Մեդվեդևային։
--00—ՅՄ