ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Միութենական պետության թեման արհեստական է, Հայաստանն այդտեղ վերջին դերում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, այդ թեման արհեստականորեն է մտել դաշտ, և Արմեն Գրիգորյանի խոսքերին պետք չի լուրջ վերաբերվել։ Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ Սահակյանը նշեց, որ այնպես չէ, թե Արցախում իրավիճակը ողբերգական է, և նմանատիպ գնահատականները չափազանցված են։
Ըստ նրա՝ այդ գինն է, որ ցանկացած ժողովուրդ վճարում է անկախության ձգտելու դեպքում։
--00—ԱՊ