Լինելու է տոտալ պատերազմ, կա´մ պետք է կռվենք, կա´մ էլ՝ հանձնվենք. կտրել են կյանքի ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Լինելու է տոտալ պատերազմ, կա´մ պետք է կռվենք, կա´մ էլ՝ հանձնվենք. կտրել են կյանքի ճանապարհը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առիթ է, բայց Հայաստանի վարքագիծն այս առումով արտասովոր է, քանի որ չի նկատվում պայքարի տրամադրվածություն։

Սահակյանի կարծիքով, Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բացառել հայկական գործոնի ներկայությունը տարածաշրջանում։ Ըստ նրա՝ Հայաստանին շանտաժի են ենթարկում՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։               

--00—ԱՊ