ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Խաղաղության դարաշրջան չի լինելու, հայ ժողովրդին հաղթանակ է պետք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, Եվրոպան անատամ քաղաքականություն է իրականացնում դեռևս 19-րդ դարից սկսած։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերի համընկնումը կարճաժամկետ է, իսկ երկարաժամկետության առումով Արևմուտքի շահերը համընկնում են հենց Հայաստանի հետ։
Սահակյանի պնդմամբ, հիմարություն կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը, Հայաստանը պետք է այլ քաղաքականություն իրականացնի։
--00—ԱՊ