Իրանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահի դստերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-01-10 182826

Իրանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը՝ Ֆաեզեհ Հաշեմիին:

Մեղադրանքը պաշտոնապես չի հրապարակվել, պետական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, սակայն, նա ազատազրկվել է իշխանություններին քննադատելու և Իրանում վերջին ամիսներին շարունակվող հակակառավարական ցույցերին աջակցելու համար:

Պաշտոնական Թեհրանը այսօր հաստատել է նաև, որ 28 տարվա ազատազրկման է դատապարտել Բելգիայի մի քաղաքացու՝ Իրանի դեմ լրտեսելու, Միացյալ նահանգների հետ համագործակցելու համար։

Ամբաստանյալը հերքում է մեղադրանքները։

--00—ՅՄ