ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի մասնակիցները վերլուծել են օպերատիվ իրավիճակը։ Նշվում է, որ Հասանովը հանձնարարել է «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ», հայտնում է «Լուրեր»-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել:
--00—ԶՀ