Վթար․ Եղեգնաձորում փրկարարները 3 շենքի նկուղներից 20 տոննա ջուր են հեռացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

1

Փետրվարի 12-ին՝ ժամը 19։37-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի շենքերից մեկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է երեք մուտքերի նկուղները։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի միջոցով շենքի նկուղներից հեռացրել են մոտ 20 տոննա ջուր։

--00—ԼՄ