ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Մյունխենի Անվտանգային համաժողովի շրջանակներում՝ Bayerischer Hof հյուրանոցում, մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։
Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
--00—ՍՊ