ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ հենց այս պահին, երբ Մյունխենում՝ Անվտանգային համաժողովի շրջանակում ընթանում է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը, պահանջում են չզոհաբերել ժողովրդավարությունը հանուն գազի ու նավթի և պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։
Նրանք Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի ֆոնին այս պահին հանրահավաքներ են անցկացնում։ Տեղեկատվությունը փոխանցում է Известия-ն։
--00—ՍՊ