Սիլիկյան թաղամասում 15 նոր լուսակետեր են տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ավինյան

Երևանի Սիլիկյան թաղամասի լուսավորության ցանցը հիմնովին թարմացվեց շուրջ 450 էներգախնայող լուսատուներով: Այդ մասին հաղորդում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս մասշտաբային աշխատանքի ընթացքում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր և անվտանգ լուսատուներով: Նաև տեղադրվել են 15 նոր լուսակետեր, փոխվել է 500 մետր մալուխ: Ընդհանուր առմամբ 500 սյուների վրա աշխատանքներ են կատարվել՝ Սիլիկյան թաղամասն ապահովելով անխափան լուսավորությամբ»,- գրել է նա։ 

--00—ՍՊ