Արամ Ա-ն և ՌԱԿ ԳԽ ատենապետը կարևորում են հայ ազգի ուժերի համախմբումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նկար

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանում Լիբանանի Հանրապետության դեսպան Ֆարիտ Ալ-Խազէնին, ինչպես նաև այցելել Ռամկավար ազատական կուսակցութեան Գերագույր խորհրդի ատենապետ Հրաչ Գույումճյանին:

«Այս առաւօտ՝ Շաբաթ՝ 4 Մարտ 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) Գերագոյր Խորհուրդի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճեանը։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Հայաստանը, Արցախը ու Սփիւռքը յուզող այժմէական հարցերու վրայ, շեշտուեցաւ մեր ազգին ոյժերը համախմբելու կարեւորութիւնը եւ այս գծով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դերը, յատկապէս Սփիւռքի մէջ։

նկար

Նոյն օրը Վեհափառ Հայրապետը նաեւ ընդունեց Վատիկանի մօտ Լիբանանի Հանրապետութեան դեսպան դոկտ. Ֆարիտ Ալ-Խազէնը։ Քննարկումները կեդրոնացան Լիբանանի նախագահական ընտրութեան շուրջ»,-նշվում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

--00—ԼՄ