ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Իրաքյան Քուրդիստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1bc6a464-d328-47ab-8f1d-be696c5795a1.jpg

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանային այցով մեկնել է Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, ինչպես նաև, Իրաք ու  Իրաքյան Քուրդիստան: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մեկնելուց առաջ Օսթինը Twitter-ում գրել է, որ այցի ընթացքում կհանդիպի նշյալ երկրների ղեկավարության հետ և «կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունը՝ առաջ մղելու տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների ընդհանուր շահերը»:

Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ օրակարգային թեման լինելու է Իրանի հարցը: Նշվում է նաև, որ Էրբիլում Օսթինը հանդիպում կունենա Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկացի զինվորների, ինչպես նաև քրդական Փեշմերգեի (քրդական զինուժ ուժեր-խմբ) ներկայացուցիչների հետ: 

Թուրքական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում անհանգստություն են հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարի վերոհիշյալ այցի կապակցությամբ: 



--00—ԶՀ