ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն այսօր կատարել է իր առաջին չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
«Ընկերությունն իր «Airbus A321-200» օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
Մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:
--00—ՅՄ