Երևանում շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Screenshot 2023-03-15 194739

Այսօր` մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ