ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Այսօր՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երևանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը։
Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ