ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը: Տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի մամուլի ծառայությունից:
«Շրջանցող ճանապարհը առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ