ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Սուդանի զինված ուժերը հայտարարել են իրենց հետ հակամարտող «Արագ աջակցության ուժերի» հետ 24 ժամով հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնության հասնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Սուդանի բանակի գեներալ Շամս ադ Դին Քաբաշին հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի այսօր տեղական ժամանակով ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով 20:00-ից): Նա հավելել է, որ այս ռեժիմը չի երկարաձգվի
Ավելի վաղ Սուդանի «Արագ աջակցության ուժերը» նույնպես հայտարարել էր, որ համաձայն է այս նախաձեռնությանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ