ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի` լրագրողների հետ զրույցի ժամանակ COVID-19-ի մահվան ցուցանիշների վերաբերյալ դիտարկումներին։
Նշենք, որ ճեպազրույցում պատգամավոր Մամիջանյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱՆ-ն քովիդից մահվան իրական թվերը թաքցրել է հասարակությունից։
«Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ COVID-19 համարավարակով պայմանավորված` մահվան դեպքերի վիճակագրությունն արտացոլում է իրական պատկերը:
Համավարակի բռնկումից ի վեր, պարբերաբար (համաճարակաբանական իրավիճակից ելնելով), հրապարակվել են ոչ միայն մահվան, այլև` հիվանդության հետ կապված բոլոր ցուցանիշները»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ