ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Աշոտը մեծ տղա է, պետք է գնար տիկնոջ հետ, մխիթարեր ու հանգստացներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Արշակյանի համոզմամբ, ինչ էլ լիներ, Աշոտը պետք է գնար, պետք է այդ քաջությունը դրսևորեր, գնար Եռաբլուր, այդ կնոջը բացատրեր, որ ինքն իր որդու զինակիցն է և նույն ողբերգությունը ամեն օր առկա է նաև իրենց տանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի մասին՝ Արշակյանը նշեց, որ վարչապետը հուզված էր որդու հետ կատարվածից, այդ իսկ պատճառով նա վրիպեց՝ չներկայացնելով ամբողջը։ Նախկին պատգամավորը նաև ավելացրեց, որ Հայաստանի բոլոր նախկին իշխանություններն էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ