ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Եվրամիության երկկողմ համագործակցությունը, ներկայացրել այդ համագործակցության արդյունքում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գործընկերների հետ քննարկել ապագայում նոր համագործակցության տեսլականը։
Հանդիպման օրակարգում են եղել արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտային ռազմավարությանն առնչվող հարցերը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված միջոցառումները:
Քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը:
--00—ՍՊ