ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։ Էրդողանը ընդգծել է, թե Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:
Նա նշել է, որ Անկարան ակտիվորեն համագործակցում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը:
--00—ՍՊ