Շուտով կզգաք ցուրտ օդային հոսանքների և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

,

Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը(Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

--00—ԱՀ