Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԱԱ

 

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: 
 
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 
 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ