Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում է միայն տարածաշրջանի երկրների միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

HH

 

Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում է միայն տարածաշրջանի երկրների միջոցով։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Ռեզա Արեֆը՝  Կասպից ծովի երրորդ տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը։

Նա շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է։

«Տարածաշրջանային խնդիրների լուծումները Իրանի Հանրապետությունը փնտրում է միայն տարածաշրջանի երկրների միջոցով»,- հավելել է Իրանի փոխնախագահ Ռեզա Արեֆը։

 


 

--00—ՍՊ