ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված էր հունիսի 12-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
--00—ՅՄ