ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախից գրում է․
«Հարգելի ընկերներ, վաղը կլինի 8րդ օրը, երբ Արցախը տոտալ շրջափակված է և անգամ հումանիտար բեռներ չեն տեղափոխվում։
Ամենածանր իրավիճակն այս պահին մանկահասակ երեխաների և առողջական խնդիրներ ունեցող անձանց համար է, որոնց չի հասնում տարատեսակ դեղորայքներ և մանկանան կաթնախառնուրդներ։
Շատ չեմ նկարագրի, թե ի՞նչ իրավիճակ է ստեղծվում, պարզապես տեղեկացնում եմ.
ԵՍ ՎԱՂԸ ԺԱՄԸ 16։00֊16։30 ԸՆԿԱԾ ժամանակահատվածում լինելու եմ ՄԱԿ գրասենյակի մոտ։
Ես ինձ հետ տանելու եմ մեկ տուփ մանկական կեր և փոխանցեմ ՄԱԿ֊ի գրասենյակ` պահանջելով հասցնեն Արցախում ապրող որևէ բալիկի։
Ովքեր կցանկանան միանալ և ավելի շատ բալիկների ԿԽ ուղարկենք, կարող եք միանալ` ձեր հետ ունենալով մանկական կեր կամ կերեր։
Ցանկալի է լինի 1_2 համարները, քանի որ այս տարիքի երեխաներինն է ամենածանրը։
Եթե անգամ մենակ էլ լինեմ, միևնույն է գնալու եմ ու չեմ նայելու, որ քիչ ենք , շատ չենք ,լավ չի ...
Ես աններելի եմ համարում այսքան օրերի իմ լռությունը ...»։