ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում պատրա՞ստ է Կարեն Ադրեասյանը ինքնակամ կրել պատասխանատվություն․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Կարեն

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«ԲԴԽ նախագահ, միաժամանակ «Համախմբում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ (պաշտոնական տվյալներով) Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գանգատներով պետությանը պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել:

Հիմա ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ:

Այս պահին ՄԻԵԴ-ը հրատապ կարգով (աննախադեպ է ՀՀ-ում) ընթացք է տվել այդ դատավորների գանգատներին և ամենայն հավանականությամբ խախտումները կճանաչի և փոխհատուցումներ կսահմանի:

Հարց Կարեն Անդրեասյանին. ՄԻԵԴ-ի կողմից այդպիսի որոշումներ կայացվելու դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»։ 

--00—ՍՊ